Շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ Արցախից12 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 6 բուժառուներ էլ, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 365 հիվանդ։
Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Ադրբեջանցիները կիրակի օրվանից փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է և անցակետ տեղադրել։ Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգել էր՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել էր 28 հիվանդի տեղափոխումը Հայաստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լենցովն արդեն Արցախում է, ճանապարհի բացումը նրա հեղինակության հարցն է. Սամվել Բաբայան