Ղազախստանի նախկին վարչապետը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ղազախստանի նախկին վարչապետ, Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը այսօր դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով հայրենիքի դավաճանության, իշխանության բռնազավթման փորձի և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով։

Աստանայի միջշրջանային դատարանի որոշմամբ Մասիմովը և նրա տեղակալները նաև ցմահ զրկվել են Ղազախստանի տարածքում որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Ղազախստանի դատախազությունը երկրի երբեմնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկին մեղադրում է 2022 թվականի հունվարին տեղի ունեցած և ավելի քան 200 մարդու կյանք խլած անկարգությունների կազմակերպման մեջ։