«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս». Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել

Your browser doesn’t support HTML5

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։