Վրաստանի ՆԳ նախարարը հրավիրվելու է խորհրդարան

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ընդդիմության պահանջով հրավիրվելու է խորհրդարան՝ մարտի 7-8-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների առթիվ բացատրություն ներկայացնելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն։

«Նախարարը պետք է գա խորհրդարան և պատասխանի կոնկրետ հարցերի», - նշել է պատգամավորը։

Վրացական ընդդիմության պնդմամբ՝ մարտի սկզբին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին, բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել