Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Բաքվում Իրանի դեսպանատունը շաբաթ օրը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված այդ երկրի ԶԼՄ-ների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկած վիրավորական գործողությունների հետ։

Դեսպանատունը իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների ձեռնարկած միջոցների դեմ և կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք։

Իրանի դիվանագիտական առաքելությունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների համար անհարգալից գործողությունների վնասակար հետևանքների մասին։