Ալիև․ «Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունենք»

«Այսօր ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք», - այսօր Լաչինի շրջանում իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «իրենք այդ դիրքերում ամրապնդվում են, և այնտեղ էլ մնալու են»։