Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում», այս մասին այսօր ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում», - ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:

Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել