Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար է նշանակվել Ալիևների հոլդինգի պաշտոնյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուստրերի՝ Լեյլայի և Արզուի հետ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Ուգար Մուստաֆաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան որոշում է ստորագրել երկրի նախագահը:

36-ամյա Մուստաֆաևը ֆինանսական վերահսկողության մասնագետ է, 2014 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Փաշա Հոլդինգ»-ում, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին: