Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ասված է հաղորդագրության մեջ։