Իրանական դրոններով հարձակում Կրիվոյ Ռոգի վրա

Անօդաչու թռչող սարք Ուկրաինայի երկնքում, արխիվ

Ռուսական զորքերն այս գիշեր իրանական Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կրիվոյ Ռոգի վրա, հաղորդում են Ուկրաինայի իշխանությունները:

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ ոչնչացվել է մեկ անօդաչու թռչող սարք, 5-ը խոցել են թիրախները։ Ըստ նրա՝ զոհեր և վիրավորներ չկան։

«Հարձակման հետևանքները պարզվում են», - գրել է Լիսակը Տելեգրամում։