Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ապրիլի վերջին կայցելի Երևան և Բաքու

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան, արխիվ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան մտադիր է հաջորդ ամսվա ընթացքում այցելել Հայաստան և Ադրբեջան:

Նախարարը երկու երկրներում քննարկելու է Լաչինի միջանցքի շրջափակմանն առնչվող հարցեր:

«Այս շրջափակումը լարվածություն է առաջացնում, ապրիլի վերջին մեկնում եմ Հայաստան և Ադրբեջան՝ այդ ուղերձը հասցնելու համար: Ֆրանսիան քայլեր է կատարում»,- ասվում է նախարարի Թվիթերի էջում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը իրավաչափ չէ․ ԵԽԽՎ հանձնաժողով