Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կարդիականացվի Մոսկվայի ՀՕՊ-ը

Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարության խորհրդի նիստում, Մոսկվա, 22 մարտի, 2023թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:

Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:

«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:

Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ: