Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 20-ին ժամը 02:50-ին Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, որ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները Ներքին Հանդի դիրքերից գնդակոծել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանային զորքերի դիրքերը, որի արդյունքում կրտսեր սերժանտ Մանաֆով Ռամին Սուբխի օղլուն վիրավորվել է։