Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են

Ընտրությունները Ղազախստանում, 19-ը մարտի, 2023թ.

Ղազախստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնցով, ինչպես ակնկալում են երկրում, ավարտվելու է անցած տարի առնվազն 238 մարդու մահվան պատճառ դարձած արյունալի իրադարձություններով սկիզբ առած քաղաքական շրջափուլը:

Շուրջ 12 միլիոն ընտրողներ կարող են քվեարկել խորհրդարանի 98-տեղանոց ստորին պալատի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Անցած տարվա հունիսին երկրում անցկացված հանրաքվեն նշանավորեց երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առանձնահատուկ արտոնությունների վերջը, իսկ նոյեմբերին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններով գործող նախագահ 69-ամյա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերընտրվեց նոր յոթնամյա ժամկետով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրությունների վերջնական արդյունքներով՝ Տոկաևը վերընտրվեց Ղազախստանի նախագահՆախնական տվյալներով՝ Ղազախստանում սահմանադրական փոփոխություններն ընդունված են

Այսօրվա վաղաժամկետ ընտրություններն առաջինն են 2004 թվականից հետո, որոնցում որևէ կուսակցության չանդամակցող կամ կուսակցությունների համամասնական ցուցակներում չընդգրկված թեկնածուները կարող են հավակնել Մաժիլիսի մանդատի: Սա մաս է կազմում 2022-ի արյունալի իրադարձություններից հետո Տոկաևի նախաձեռնած ընտրական բարեփոխումներին: Այդուհանդերձ, խորհրդարանի մանդատներից ընդամենը 29-ը կբաշխվեն մեծամասնական ընտրակարգով: