Բաքվում ձերբակալել են քաղաքի կենտրոնում հրաձգություն նախաձեռնած բնակչին

Ատրճանակ և պահունակ, արխիվ:

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաք Բաքվի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության նախաձեռնողին:

Ոստիկանները հայտնում են, որ միջադեպի ընթացքում երկու անձ վիրավորվել է: Տուժած քաղաքացիները փոխադրվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Նրանց առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ենթադրյալ զինյալին փոխադրել են ոստիկանության բաժանմունք, որտեղ իրավապահները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները և դրդապատճառները: