Արցախի նախագահը ողջունում է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի հետ երեկ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերի արած հայտարարությունը:

«Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու», - գրել է Արայիկ Հարությունյանը Թվիթերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են