Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող քաղաքացիների ուղղությամբ. ոստիկանություն

Ադրբեջանական կողմը երեկ ու այսօր՝ մարտի մեկին, խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ երեկ Մարտունու շրջանում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակել քաղաքացիներից մեկի տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Կրահերթերը շարունակվել են նաև այսօր։

Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել հաղորդագրությանը։