Վարչապետը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա, «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից:

Մարտի 2-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Հաջորդ օրն էլ վարչապետին Բեռլինում գտնվող Բելվյու ամրոցի իր նստավայրում կընդունի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Վերջին անգամ Փաշինյանը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։