Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է վրացական կառավարությունը:

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին կայցելի աղետի գոտի` Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում Վրաստանի փրկարար ջոկատները:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի պատճառով խորհրդարանում հետաձգվել է Վրաստանի ազգային անվտանգության վերաբերյալ Ղարիբաշվիլիի ելույթը: