Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, երեքշաբթի հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Խաղաղապահ կոնտինգենտի ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում նշվում է, որ այս միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Թե ում կողմից է եղել հրադադարի խախտումը, ռուսական կողմը չի մանրամասնում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։