Հայաստանը հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Նրա փոխանցմամբ, բեռնատարները երեկ ուշ երեկոյան են հատել սահմանը։
Armenia continues sending humanitarian aid to earthquake-affected regions.Late last night, trucks loaded with the second batch of humanitarian aid crossed the #Armenian-#Turkish border through the Margara bridge.
— Vahan Hunanyan 🇦🇲 (@v_hunanyan) February 15, 2023
Օգնության առաջին խմբաքանակը Հայաստանը Թուրքիա ուղարկեց փետրվարի 11-ին՝ կրկին ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով։
Թուրքիայի փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 35 հազարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյո՞ք Թուրքիային ցուցաբերված հումանիտար օգնությունը կարող է խթան դառնալ սահմանների բացման համար