Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ Միչիգան նահանգի պետական համալսարանի կամպուսում կրակոցների հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, ենթադրաբար կրակ բացած տղամարդը մահացած է հայտնաբերվել՝ ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է գործել:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։