Իրանի նախագահն այցելում է Չինաստան

Իրանի պետական IRNA գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 13-ի երեկոյան Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եռօրյա այցով մեկնելու է Պեկին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հրավերով կատարվող այցի նպատակը տնտեսական համագործակցության ամրապնդումն է, նշված է հաղորդագրությունում։

Սի Ծինփինն ու Էբրահիմ Ռայիսին առաջին անգամ հանդիպել էին անցած սեպտեմբերին Սամարղանդում անցկացված Շանհայի համգործակցության կազմակերպության գագաթնաժողովում։