Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում շարունակում է աճել

Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում, 7-ը փետրվարի, 2023թ.

Երկուշաբթի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 3 հազար 381-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման մարմնին:

Ժամեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում և Սիրիայում աղետի զոհերի թիվը համապատասխանաբար 2 հազար 921 և 1444 էր, վիրավորներինը՝ 16 հազար և 3 հազար 531:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցավ 4,3 հազարը