Ռուսական հրթիռները հարվածել են Խարկովի կենտրոնին. կան տուժածներ

Ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել երկու С-300 հրթիռներով։ Նա հաստատել է, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Երկրորդ հարվածի արդյունքում ավերվել է տեղի համալսարանի շենքը։