Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության ուսումնական զորամասի սպայակազմի հետ առանձնազրույց է ունեցել:

Ռազմական գերատեսչությունից հաղորդում են, որ քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:

Նախարարությունից հիշեցնում են, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարարի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։