Հրդեհ ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կան զոհեր և վիրավորներ

Պաշտպանության նախարարության վարչական համլիրը Երևանաում

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ըստ հաղորդագրության՝ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: