Ներքին Սաքսոնիայի ՆԳ նախարարը՝ Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Ներքին Սաքսոնիայի ՆԳ նախարար Բորիս Պիստորիուսը, dpa գործակալության հրապարակած տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը։

Պիստորիուսն այդ պաշտոնում կփոխարինի Քրիստին Լամբրեխտին, որը հրաժարական է տվել՝ մի շարք աղմկահարույց հրապարակումների՝ մասնավորապես պաշտպանական ոլորտի բարեփոխումները տապալելու մեղադրանքների ֆոնին: