Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր

Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը զինված ուժերի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր և ստուգել անձնակազմի պատրաստվածությունը։

«Բարձր լեռնային, դժվարին տեղանքում ուսուցում անցնող զինծառայողներին» Վելիևը հանձնարարել է «գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական մեթոդների և մարտավարության վրա», ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: