Վախճանվել է Իննա Չուրիկովան

Մոսկվայում 79 տարեկանում վախճանվել է թատրոնի և կինոյի աստղ, անվանի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան:

Նրա մահվան լուրը հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում սիրված դերասանուհու հուղարկավորությունը ենթադրաբար տեղի կունենա հունվարի 17-ին:

Իննա Չուրիկովան գրեթե կես դար աշխատել է Մոսկվայի «Լենկոմի» թատրոնում, բացի այդ, նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում: