Լեյլա Աբդուլաևան հավատարմագրերը հանձնել է Էմանյուել Մակրոնին

Ֆրանսիայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Լեյլա Աբդուլաևան հավատարմագրերը հանձնել է նախագահ Էմանյուել Մակրոնին: Այդ մասին դեսպանը գրառում է տեղադրել Թվիթերում:

Դեսպանը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը տարածաշրջանում:

Լեյլա Աբդուլաևան նախկինում տարիներ շարունակ աշխատել է որպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ: