Արցախից ևս երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող ևս երեք բուժառու, «Ազատությանը» տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջնորդությամբ մինչ օրս ընդհանուր 21 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխվել, այդ թվում՝ երեխաներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ