Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, թե 2008-ին Թբիլիսին Կիևից գնել է «Բուկ»-երը, ոչ թե ստացել որպես նվեր

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե 2008-ին Թբիլիսին Կիևից գնել է «Բուկ» համակարգերը, ոչ թե ստացել որպես նվեր, ինչպես պնդել էր այդ երկրում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Դիվանագետը երեկ հրապարակած հոդվածում գրել էր, թե Կիևը խնդրել է ետ փոխանցել այդ «Բուկ»-երը, սակայն, Թբիլիսին մերժել է խնդրանքը։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հակադարձել է, թե՝ զենքի դիմաց գումար է վճարվել․ «գործարքը եղել է գաղտնի պայմանագրով»։ Այլ մանրամասներ վրացական կողմը չի հրապարակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին մերժել է Ուկրաինայից 2008-ին ստացած զենքը վերադարձնելու խնդրանքը