Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», - Թվիթերում գրում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
The United States remains concerned the Lachin Corridor has now been blocked for over three weeks, creating a grave humanitarian situation. We thank @ICRC for providing critical aid during this time, but call on Azerbaijan and Russia to restore access immediately.
— Michael Carpenter, U.S. Ambassador to the OSCE (@USAmbOSCE) January 6, 2023
Հունվարի 6-ին լրացավ իրենց էկոակտիվիստներ անվանող ադրբեջանցիների խմբի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 26-րդ օրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության քննություն, սթափվելու կարիք կա. Վրթանես եպիսկոպոս