Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ փոխանակելով նոր տարվա շնորհավորանքներ, նշվել է ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը։

«Քննարկվել են նաև գործնական փոխգործակցության հարցեր մի շարք ակտուալ ուղղություններով, ներառյալ վառելիքա-էներգետիկ համալիրը»,- հաղորդում է Ռուսաստանի նախագահի կայքը։