Վթար, խոշոր հրդեհ Բաքու-Ղազախ ճանապարհին, կա մեկ զոհ

Հրդեհ, արխիվային լուսանկար

Այսօր առավոտյան Ադրբեջանում Բաքու-Ղազախ ավտոճանապարհին, Գաբուստան բնակավայրի մոտ երեք մեքենա են բախվել իրար։ Մեքենաներից մեկը բենզատար էր։

Վառելիքի արտահոսքից ուժեղ հրդեհ է բռնկվել։ Բենզատարի վարորդը զոհվել է։