Հայաստանի վարչապետը մեկնեց Ռուսաստան

ԱՊՀ գագաթնաժողովը, Սանկտ Պետերբուրգ, 7-ը հոկտեմբերի, 2022թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ պետության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ-պաշտոնական գագաթնաժողովին:

Կրեմլի խոսնակը նախօրեին ասել է, որ չնայած բուն գագաթնաժողովին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մասնակցելու են՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ. Պեսկով