Լեհաստանի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությանն աջակցող պետություն

Լեհաստանի խորհրդարանի նիստ, արխիվ

Լեհաստանի օրենսդիր մարմնի ստորին պալատը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։

Սեյմի ընդունած բանաձևի համաձայն՝ Ռուսաստանը «համակարգված խախտում է մարդու իրավունքները, միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը», «հարձակվում է այլ պետությունների տարածքների վրա, իրականացնում զինված հարձակումներ, ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն»։

Փաստաթղթում նաև նշվում է․ որ Ռուսաստանը «զբաղված է թշնամական տնտեսական գործունեությամբ», մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին ավելի վաղ նույնաբովանդակ փաստաթղթեր են ընդունել նաև մի շարք այլ եվրոպական երկրների խորհրդարաններ, Եվրամիության օրենսդիր մարմինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիդերլանդների խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչության հովանավորԵվրախորհրդարանն ընդունված բանաձևով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչության հովանավորԼատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց ահաբեկչությունը հովանավորող պետությունՍենատը Պետդեպին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր