Պեսկով. «Եթե ԱՄՆ-ը Patriot-ներ փոխանցի Կիևին, դրանք կդառնան լեգիտիմ թիրախ»

Patriot տեսակի ՀՕՊ համակարգ, արխիվ:

Կրեմլը հայտարարել է, թե Ուկրաինային փոխանցվող ամերիկյան արտադրության Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական բանակի համար կդառնան օրինական թիրախ:

«Կա տեղեկություն, որ Patriot-ների փոխանցումը վերջնական համաձայնեցվում է, եթե այդպես լինի, դրանք անմիջապես կդառնան մեր ուժերի համար լեգիտիմ թիրախ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Patriot-ները համարվում են աշխարհում այսօրվա դրությամբ ամենաարդիական և կատարելագործված ՀՕՊ համակարգերից մեկը:

Ռուս-ուկրաինական պարտերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը մոտ 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին: