Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան։

Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ այսօր Բիշքեկում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը Երևանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիշքեկում նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպում