Գլխավոր շտաբի նախկին պետը պնդում է՝ հրթիռներն անպիտան չէին
Your browser doesn’t support HTML5
Անպիտան հրթիռների գործով մեղադրյալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն այսօրվա դատական նիստից հետո «Ազատությանն» ասաց՝ մեղադրանքը չի ընդունում, հրթիռներն էլ անսարք չեն եղել։ Մոտ մեկ տարի ընթացող փակ դատաքննության ընթացքում Դավթյանը առաջին անգամ խոսեց մեղադրանքի մասին: