Այսօր և վաղը ժամը 11-ից մինչև 18-ը Երևանի մետրոն չի գործելու

Երևանի մետրոպոլիտենը, արխիվ

Այսօր և վաղը ժամը 11-ից մինչև 18-ը չի գործելու Երևանի մետրոպոլիտենը, հայտարարում է քաղաքապետարանը:

Մետրոն չի գործի այնտեղ սպասվող նկարահանումների պատճառով. «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի՝ Երևան եկած պատվիրակությունների մասնակցությամբ մետրոպոլիտենում ծրագիր է նկարահանվելու: