Ադրբեջանական կողմը հաղորդում է «սահմանային կրակոցների մասին». Հայաստանի ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է կիրակի գիշերը Հայաստանի զինված ուժերի կողմից երկու պետությունների սահմանին «ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման մասին»։

Հայկական կողմը հերքում է այս հաղորդագրությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Վերջին օրերին կողմերը մշտապես մեղադրում են միմյանց կրակոցներ արձակելու համար: