Պեկինը վերջապես մեկնաբանել է երկրում սկիզբ առած բողոքի գործողությունները

Բողոքի ակցիա Պեկինում

Չինաստանի իշխանություններն այսօր առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանել են հանսգտյան օրերին երկրի մի շարք քաղաքներում ծավալված բողոքի գործողությունները։

«Չինաստանում օրենքի գերակայություն է և երկրի քաղաքցիները օժտված են օրենսդրությամբ երաշխավորված տարատեսակ իրավունքներով և ազատություններով։ Դրա հետ մեկտեղ ցանկացած իրավունք կամ ազատություն պետք է իրացվի բացառապես օրենքի շրջանակներում», այսօր Պեկինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիժանը։

Հանգստյան օրերին Ուրումչիում, Ուխանում և Շանհայում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները պահանջում էին վերջ տալ Պեկինի կողմից իրականացվող «Զրո հանդուրժողականություն Covid-19-ի հանդեպ» քաղաքականությանը։

Դրա հետևանքով Չինաստանում շարունակում են խստագույն լոքդաուններ սահմանվել կորոնավիրուսի դեպքերի անգամ աննշան աճի դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են անցկացվել