Էրդողան. «Քրդերի դեմ գրոհներն անհրաժեշտ էին, քանի որ ռուսները չեն կատարել խոստումները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ օդային գրոհներն անհրաժեշտ են դարձել, քանի որ ռուսները չեն ապահովել քրդական ստորաբաժանումները սահմանից հեռացնելու պայմանը:

Այդ մասին նա հայտարարել է օդանավում՝ Քաթարից տուն վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում:

«Չնայած մեր բազմաթիվ նախազգուշացումներին, Ռուսաստանը, որը 2019 թվականի Սոչիի պայմանագրով պետք է ահաբելիչներից մաքրեր Իրաքի և Սիրիայի հյուսիսը, չի կատարել և հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները: Մենք ասել էինք, որ լուռ տեղներումս չենք մնա և միջոցներ կձեռնարկենք», - նշել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ թուրքական բանակը Քոբանիում հարվածներ է հասցրել 12 «ահաբեկչական կենտրոններին»:

Էրդողանը նշել է, որ թուրքերը պատրաստ են ոչ միայն օդային, այլև ցամաքային գործողություններ անցկացնել: