Երևան է այցելում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրենը

Գեներալ Դանիել Լասիկա, լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան

Երևան է այցելում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն Դանիել Լասիկան։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։

Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ - ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը», - ասված է ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունում։