Կիևում հրթիռակոծության է ենթարկվել երկու բնակելի շենք

Կիևում հրթիռակոծության է ենթարկվել երկու բնակելի շենք: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերով՝ դեպքի վայր են մեկնել բուժաշխատողներն ու փրկարարները, տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը պարբերաբար հրթիռային հարվածների է հասցրել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այսօրվա հարվածները ռուսական կողմը չի մեկնաբանել: