Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն չորս զոհ

Թուրքիայում՝ Ստամբուլի կենտրոնում, պայթյուն է որոտացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կա առնվազն 4 զոհ, 38 տուժած:

Պայթյունը Ստամբուլի՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերից Թաքսիմ հրապարակին նայող Իսթիքլալ փողոցում է որոտացել։

Տեղում փրկարարներն են աշխատում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ըստ նախնական տվյալների՝ միջադեպը ահաբեկչության հետևանք է: