Արարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

Այս օրերին աշխատանքային այցով Փարիզում էր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով երեկ հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին հայ - ադրբեջանական հակամարտությունը թեժացնելու համար, Մոսկվան՝ հակադարձել