«Բախտի ադամանդը» Քրիստիսի աճուրդում վաճառվել է 28.8 միլիոն եվրոյով

«Բախտի ադամանդը» ներկայացվել է Christie տան աճուրդի, Ժնև

Քրիստիս աճուրդային տանը ներկայացված հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է 28 միլիոն 800 հազար եվրոյով:

18.18-կարատանոց թանկարժեք քարի անունն է «Բախտի ադամանդ»: Ըստ մասնագետների, այն կարող էր վաճառվել 25-ից 35 միլիոն եվրոյով: Գնորդի անունը հայտնի չէ:

Քրիստիսի աճուրդի տան երբևէ վաճառած ամենաթանկ ադամանդը՝ 18.96-կարատանոց Winston Pink Legacy-ն 2018 թվականին վաճառվել է 50 միլիոն 400 հազար դոլարով, ինչը համարվում է ռեկորդ վարդագույն ադամանդների վաճառքի պատմության ընթացքում: